211652_close_icon
views-count1927 դիտում article-date 10:40 05-04-2014

Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մարտի 30-ին ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը փաստաթղթերի հաստափոր մի տրցակով գնացել է ՀՀ նախագահի նստավայր։ Բաղրամյան 26-ում նա մի քանի ժամ է անցկացրել, ապա հեռացել է։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նա այդ օրը Սերժ Սարգսյանին է ներկայացրել Վերահսկիչ պալատի տարեկան՝ 2013-ի հաշվետվությունը, որտեղ առկա են բազմաթիվ սկանդալային բացահայտումներ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր