211652_close_icon
views-count2088 դիտում article-date 14:22 05-04-2014

Արմավիրում 37-ամյա տղամարդը մետաղական ձողով և փոցխով այնքան է հարվածել կնոջը, մինչև սպանել է

37-ամյա Գրիշա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. փետրվարի 15-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կնոջը` Ժենյա Հարությունյանին, սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական երկրորդ թաղամասի 4-րդ փողոցի 33 հողամասում գտնվող վագոն տնակի բակում բռունցքներով, ոտքերով, մետաղական ձողով և փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և մարմնի այլ մասերին, որի հետևանքով Ժ. Հարությունյանը մահացել է: Գրիշա Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով՝ նախատեսված հանցանք կատարելու մեջ: Բացի դա, 1999թ. չպարզված օրը Տավուշի մարզի Վահան գյուղի մարտական դիրքերում գտել է, տուն բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող` 7,62 մմ տրամաչափի թվով 2 փամփուշտներ, որոնք 16-02-2014թ. հայտաբերվել են նրա վագոն-տնակի ննջասենյակի պահարանից: Հետեւաբար, քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քր.օր.-ի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը ապրիլի 4-ին վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր