11862 դիտում
00:14 24-07-2014
Սպանություն Սյունիքի մարզում. 48-ամյա տղամարդը խոստովանել է, որ երկաթե ձողով մի քանի անգամ հարվածել է իր զոհի գլխին
Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի 241-րդ կմ հատվածում, Քարահունջ գյուղի վարչական տարածքում, մահացած տղամարդ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքի քննիչ Արման Մանուչարյանը:
Օպերատիվ քննչական խումբը գյուղի կիսակառույց շենքերի մոտ հայտնաբերել է Կապան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին՝ գլխի և մարմնի մասում վնասվածքներ ստացած:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, Ա. Մարտիրոսյանը մահացել է հարվածներից, և մինչ ոստիկանությունը դեպքի վայրում քննչական գործողություններ էր կատարում, մեղայականով Գորիսի ոստիկանություն է ներկայացել Կապան քաղաքի բնակիչ, 48-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը և խոստովանել, որ սպանությունը կատարել է ինքը, քանի որ վիճաբանություն է տեղի ունեցել իր և սպանվածի միջև, որի ժամանակ Ա. Մարտիրոսյանը հայհոյանքներ է տվել իր ծնողների հասցեին, ինչից հետո տեղի է ունեցել վիճաբանություն և այն ավարտվել է սպանությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը հայտնել է նաև, որ մի քանի անգամ երկաթե ձողով (արմատուրա) հարվածել է իր զոհին: Փաստի առթիվ քննիչ Ա. Մանուչարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ա. Մարտիրոսյանը ձերբակալվել է, և այս պահին գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
Նմանատիպ նյութեր
2022 դիտում
20:42 16-07-2015
Վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով հարվածել է գլխին
Այս բաժնից
1486 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)