211652_close_icon
views-count10249 դիտում article-date 13:47 05-04-2014

Վրաերթ Նար-Դոս փողոցում. վրաերթ կատարողը բժիշկներին խնդրում էր առաջինը օգնություն ցույց տալ վրաերթի ենթարկվածին

Այսօր ՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Նար-Դոս փողոցի թիվ 75/1 շենքի «Ռաֆ-Էլիտ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի 35 DU 272 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների օգնությամբ օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադին վրաերթի ենթարկվածին տեղափոխելու Էրեբունի բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, փողոցում երթևեկությունը կարգավորում էին այդ պահին նշված հատվածով անցնող ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ովքեր դեպքի մասին ահազանգեցին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Nissan-ի վարորդը կին է եղել, ում ինքնազգացողությունը նույնպես վատացել է, և երբ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, նա խնդրում էր, որպեսզի առաջինը օգնություն ցուցաբերեն վրաերթի ենթարկվածին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր