211652_close_icon
views-count1642 դիտում article-date 18:07 05-04-2014

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ մայրաքաղաքի շրջիկ կրկեսն ինքն է այցելել երեխաներին. ֆոտոշարք

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին: «Երևան Սիթի տուր»-ի ավտոբուսով մայրաքաղաքի շրջիկ կրկեսն ինքն է այցելել երեխաներին և, կրկեսային բարդ ու հետաքրիր համարներով, հաճելի անակնկալ մատուցել նրանց: Ծաղրածուներն ու ակրոբատները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն ու կրկեսի այլ արտիստներն իրենց բարդ հնարքներով և գեղեցիկ կատարումներով ոգևորել են փոքրիկներին ու ինքնատիպ երանգ ավելացրել գարնանային արևոտ օրվան: Բացօթյա կրկեսային ներկայացմանը ներկա ծնողներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մատուցած հաճելի անակնկալի համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր