1633 դիտում
10:28 07-04-2014
Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը շնորհավորական խոսք է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ.
«Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները` մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է` երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:
Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ` շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին:
Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:
Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը:
Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց ու մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն:
Եղեք սիրված և միշտ ժպտացեք»:
Նմանատիպ նյութեր
1536 դիտում
16:26 07-04-2022
Արմեն Փամբուխչյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
36820 դիտում
01:09 08-03-2017
Մարտի 8 Մայրության և Գեղեցկության օր. Մայրության և Գեղեցկության տոն
1171 դիտում
09:17 07-04-2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»