211652_close_icon
views-count1593 դիտում article-date 15:38 07-04-2014

ՖԻՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել «Բարսելոնա»-ի դեմ

«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է ՖԻՖԱ-ի որոշումը, ըստ որի կատալոնյան ակումբը առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում չի կարող նոր խղացողներ ձեռք բերել: « ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ի հետ շատ դաժան վարվեց: Եթե մենք բողոքարկենք նրանց որոշումը, ապա նրանք կհասկանան, որ ճշմարտությունը մեր կողմն է»,-ասել է Լապորտան: Նշենք, որ ՖԻՖԱ-ի կայացրած որոշումի համաձայն, «Բարսելոնա»-ին մեկ տարով կարգելվի տրանսեֆերներ իրականանցնել: Պատիժը կապված է 2009-2013 թվականներին մինչև 18 տարեկան արտասահմանցի ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու դրույթները խախտելու հետ: Կատալոնյան ակումբը մտադիր է ապացուցել, որ ոչ մի հակաօրինական գործողություն չի ծավալել այդ առումով:

Նմանատիպ նյութեր