211652_close_icon
views-count1283 դիտում article-date 15:58 06-05-2014

ՈՒԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ

Ֆինանսական «Արդար խաղի» կանոնները խախտելու համար ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է խիստ պատժամիջոցներ կիրառել «Մանչեսթեր Սիթի»-ի և ՊՍԺ-ի նկատմամբ: Երկու ակումբները խոշոր դրամական տուգանքներ կվճարեն: Անգլիական ակումբը կպատժվի 50 մլն ֆունտով, իսկ ֆրանսիական ակումբը` 60 մլն եվրոյով: ՈՒԵՖԱ-ի կողմից նման որոշում կայացնելու պատճառ է հանիսացել վերջին տարիներին երկու ակումբների շռայլ ծախսերը, որոնք էականորեն գերազանցում են ստացած եկամուտներին: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն կկիրառի նաև հետևյալ պատժամիջոցները` - ակումբների տրանսֆերային ծախսերի սահմանափակում - աշխատավարձային բյուջեի կրճատում - Չեմպիոնների լիգայի խաղարկության հայտացուցակում 25 խաղացողի փոխարեն 21 խաղացողի գրանցում: Ընդ որում հայտացուցակում պետք է լինեն սեփական մարզադպրոցի սաների 8 ներկայացուցիչներ: Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ի և ՊՍԺ-ի սեփականատերը հանդիսանում են արաբ շեյխեր:

Նմանատիպ նյութեր