211652_close_icon
views-count1749 դիտում article-date 18:31 07-04-2014

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին: Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ: Այս առիթով Պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին: Արման Գասպարյանի համաձայնությամբ ՄԻՊ-ը հրապարակել է համապատախան ձայնագրությունը, որը ներկայացնում ենք ստորև: Ուշադրություն՝ ձայնագրությունում հայհոյանքներ են հնչում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր