211652_close_icon
views-count1288 դիտում article-date 13:20 08-04-2014

Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով

Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով: Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Նալբանդյան փողոցներ, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա տանող բանուկ խաչմերուկների հետիոտնային անցումներն արդեն իսկ կարգավորվում են այդպիսի հատուկ համակարգերով, ինչը տեսողական խնդիրներ ունեցող հետիոտներին հնարավորություն է տալիս տեղեկանալու լուսացույցի լուսային կանաչ ազդանշանի միանալու և անջատվելու մասին: Ծրագիրը լինելու է շարունակական և մայրաքաղաքի հատկապես բանուկ խաչմերուկները հետզհետե կկահավորվեն նշված համակարգերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր