1526 դիտում
13:43 08-04-2014
Թուրքմենստանի նախագահն ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին. ֆոտոշարք
Այսօր Թուրքմենստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքմենստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո մեկնարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երկկողմ, ապա երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով բանակցությունները:
Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ Թուրքմենստանի արդյունաբերողների և գործարարների միության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջև համագործակցության մասին համաձայնագիր, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Թուրքմենստանի սպորտի և տուրիզմի ազգային ինստիտուտի համագործակցության մասին պայմանագիր, Երևան և Աշգաբատ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Թուրքմենխովայելլարի» պետական ազգային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության միջև 2014-2015 թվականների համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին համաձայնագիր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել են բանակցությունների արդյունքներն ամփոփող հայ-թուրքմենական համատեղ հայտարարություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1279 դիտում
15:31 23-06-2019
Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը
1721 դիտում
21:28 21-09-2020
Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահը
Այս բաժնից
1042 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
667 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
652 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար