1494 դիտում
08:58 09-04-2014
Օպերան ֆուտբոլային թիմ չի, ուր կարելի է հրավիրել արտասահմանցի մարզչի․ Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Միանգամից ասեմ, որ խոսքը «ղարաբաղցիների» մասին չէ։ Խոսքս, օրինակ, Արա Աբրահամյանին և Արմեն Սարգսյանին արտասահմանից բերելու և այստեղ բարձր պաշտոն տալու մասին է։ Անկախ այս կամ այն անհատի անձնական հատկանիշներից կարևորն այն է, որ նրանք տասնամյակներ շարունակ կտրված են զուտ հայաստանյան իրականությունից, իսկ խնդիրները, որոնց առաջ մենք կանգնել ենք՝ տեխնիկական, «մենեջերական» չեն։ Արտասահմանում ձեռք բերված ցանկացած մենեջերական փորձ կամ այդ առարկայի վերաբերյալ աշխարհի բոլոր խելացի գրքերի սերտումը չի օգնի արտասահմանցիներին՝ շտկելու մեր դրությունը։ Դա կարող է անել միայն այն մարդը, որն այս 24 տարիներին ապրել է Հայաստանում։
Մշակույթի նախարարությունն ավելի լավ տարբերակ չգտավ, քան Ազգային օպերայի և բալետի թատրոնի ղեկավար նշանակել ռուսաստանյան դիվանագիտության մեջ աշխատած չինովնիկին, որը առնվազն 12 տարի Հայաստանում չի ապրել։ Այդ մարդուն չեն ճանաչում, գուցե և շատ փայլուն երիտասարդ է։ Բայց Օպերան ֆուտբոլային թիմ չի, ուր կարելի է հրավիրել արտասահմանցի մարզչի, դա Հայաստանի հոգևոր կենտրոններից մեկն է։ Որևէ բան անելու համար այստեղ պետք է ոչ միայն արտիստների, երաժիշտների, այլև հանդիսատեսի վստահությունը։ Նա պիտի զգա, թե ինչ է իրականում պետք մեր հանդիսատեսին։ Հենց դա է, որ ռուսաստանցի չինովնիկը չի կարող անել։ Մի՞թե Հայաստանում նման մարդ չգտնվեց»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
21188 դիտում
18:23 17-02-2020
ԵՐԳԻ ՊՐԵՄԻԵՐԱ. Ռուզաննա Անդրեասյան. «Ուր, էլ ուր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
4185 դիտում
11:17 18-09-2021
«Տո այ «դուխով» բանսարկու դու ուր, Տիգրան Մեծի քարտեզն ուր». Սենոր Հասրաթյանը` Անդրանիկ Քոչարյանին
Այս բաժնից
1219 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1042 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
856 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել