1588 դիտում
09:39 09-04-2014
Ովքեր են պայքարում մշակույթի նախարարի աթոռի համար․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ասում են՝ արդեն քանի օր մշակույթի հայեցակարգային ծրագրերով է քնում-արթնանում նաև Շուշան Պետրոսյանը. նա անգամ ստորագրահավաք է նախաձեռնել։
Իհարկե, նման հավակնության համար նա մի քանի հիմքեր ունի։ Պատահական չէ, որ ՀՀԿ-ական տիկինն ինքն իրեն գտել է Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում։
Ի վերջո, արվեստագետների տոհմից է։
Հիշեցնենք նաև, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի լինելու հետ միասին նաև նկարիչ-դիզայներ է։ Չիմացողների համար հիշեցնեմ, որ Շուշանը նաև ակադեմիկոս է՝ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի։
…Բայց այս պաշտոնի համար մեկ այլ կռվող էլ կա։ Խոսքը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի մասին է, ով մշակույթի հետ սերտ ու վաղեմի կապեր ունի»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1210 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1033 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
844 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել