211652_close_icon
views-count5739 դիտում article-date 10:42 09-04-2014

Հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Թևոսիկը մտադրություն չունի մեծ շուքով նշելու իր ծնունդը. պատճառը եղբոր սպանությունն է

Այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ Հայաստան են ժամանել քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչներ, ովքեր մասնակցելու են նույն աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը: [b]SHMASHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ լուրն իրականությանը չի համապատասխանում, քանի որ օրեր առաջ նման առաջարկ ստացել է հոբելյարը, սակայն վերջինս մերժել է՝ պատճառաբանելով եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի մահը, ով սպանվել էր այս տարվա հունվարի 27-ին՝ Երևան քաղաքի Արամի նրբանցքի 5Ա շենքի բակում: Վերջիններս ունեն նաև լուրջ մտահոգություն, որ ժամանելով Հայաստան՝ կհայտնվեն իրավապահների տեսադաշտում և չի բացառվում, որ հայտնվեն ճաղավանդակներից այն կողմ:

Նմանատիպ նյութեր