14410 դիտում
19:38 11-04-2014
Իրականում հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Թևոս Սաֆարյանը մեծ շուքով չի նշել իր ծննդյան տարեդարձը. Internettv.am
Ապրիլի 9 –ին էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել,որ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) ծննդյան տարեդարձին Հայստան են ժամանել քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչներ: Բազմաթիվ իրարամերժ նորություններ են շրջանառում, խթանելով պետական ու հանցավոր կառույցների, շարքային քաղաքացիների, ինչպես նաև հանրությանն անգամ նորություններով որևէ կերպ չհետաքրքրվողների հետաքրքրությունը:[url=http://www.internettv.am/index.php/2013-08-19-10-43-27/2013-08-19-10-45-10/item/776-%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D6%87%D5%B8%D5%BD-%D5%BD%D5%A1%D6%86%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%B6-%D5%A7] Internettv.am[/url] –ը փորձել է փոքրիկ լրագրողական հետաքննություն անցկացնել:
«Բացառություն չէր նաև մեր կազմը, թեպետ հենց մեզանից ՝ լրագրողներից է սկսվել այս ՚շոու-ծրագիրը՚: Այո, թերևս հենց այդպես է հարկավոր ասել, քանզի պարզամտություն կլիներ հավատալը, որ դեռ ամիսներ առաջ հարազատ եղբայր կորցրած ՚ հեղինակությունը, ընդ որում, այն դեպքում, երբ իրականում դա ձեռնոցի նետում էր հենց իրեն, այսօր հոգեպես ունակ է ծննդայն տարեդարձի տոնախմբությանը նախատեսված ապրիլի 10-ին :
Առհասարակ, նման առաջարկն անգամ այս դաշտում վիրավորանք է համարվում, հետևապես հնարավոր չէր նման իրադարձություն: Մեր լրագրողական հետաքնությունը ևս, ցավոք, որևէ հիշարժան բան չարձանագրեց, կապված հանցավոր աշխաևհի պարագլուխների այցերի հետ Երևան տոնախմբությանը մասնակցելու նպատակով: Առավել ևս պարզամտություն էր հավատալը, որ այդ պահին առողջական վատթար վիճակում Դատապարտյալների Հիվանդանոցում գտնվող Թևոսիկի մոտ նման այցելուների իրավունք կտրվեր հենց քրեակատարողական հիմնարկում, որքան էլ որ թեորետիկ բոլորս ել հավատանք մեզանում համատարած բնույթի կոռուպցիային, գոնեէ այն պարզ հանգամանքից ելնելով, որ հենց այդ մարդիկ չէին ցանկա ավելորդ անգամ լինել ուժային կառույցների ուշադրության կենտրոնում:
Իսկ իրականությունը այն է, որ լրագրողներիս չեղած տեղը սենսացիա անելու մոլուցքը օգտագործելով, որոշ պերսոնաժներ հասան իրենց նպատակին շահարկելով, Թևոս Սաֆարյանի անունը: Այսպես, մանր ու անմեղ շոուները կարողանում են հանգեցնել անուղելի հետևանքների ոչ միայն իրական թիրախների դեպքում: Մենք ել կորցրեցինք մեր թանկագին ժամանակը, քանդելով արհեստականորեն խճճված ու իրենից ոչինչ չներկակացնող կծիկի թելը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան