211652_close_icon
views-count1708 դիտում article-date 12:48 09-04-2014

Twitter-ի ղեկավարությունը մտադիր է բանակցել Թուրքիայի իշխանությունների հետ՝ Թուրքիայում գրասենյակ բացելու նպատակով

Twitter սոցիալական ցանցի ղեկավարությունը Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններ է սկսել այդ երկրում իր գրասենյակը բացելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Լյուֆթի Էլվանը: Վերջինս նշել է, որ այդ նպատակով ապրիլի վերջին Թուրքիա կժամանեն Twitter-ի ներկայացուցիչները: «Նրանք Թուրքիայի տեղեկատվության և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների պետկական մարմնի ներկայացուցիչների կքննարկեն երկրում Twitter-ի գրասենյակի բացման հեռանկարները»,-ասել է նախարարը: Հիշեցնենք, որ մարտի 1-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից ժամեր անց արգելափակվեց Twitter-ի ծառայության հասանելիությունը : Օրեր անց, սակայն, Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշոըւմ կայացրեց այն արգելափակումից հանելու մասին:

Նմանատիպ նյութեր