1915 դիտում
09:08 10-04-2014
ԱԺ նախագահ կարող է դառնալ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը:
Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։
Երեկ, երբ մեր թղթակիցը Գալուստ Սահակյանին ասել է, որ նման խոսակցություններ են շրջանառվում, եւ հարցրել` որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, նա պատասխանել է. «Որևէ մեկը ոչինչ չի կարող ասել։ Ազգային ժողովի նախագահ կամ ընտրվում են, կամ՝ չեն ընտրվում։ Նման քննարկումներ չունենք»։ Հետո էլ հարցրել է՝ «Ասում եք՝ խոսակցությո՞ւն է»,- դրական պատասխան ստանալուց հետո հավելել է. «Եթե խոսակցություն է, դառնամ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
35261 դիտում
18:57 15-03-2016
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի վրա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի փոշին է նստել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1777 դիտում
13:24 03-02-2014
Ռուբեն Հակոբյանը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Թևան Պողոսյանը՝ խմբակցության քարտուղար
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին