211652_close_icon
views-count18735 դիտում article-date 17:29 26-12-2015

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ձմեռ պապու լի պարկով այցելեց Գավառի մանկատուն. երեխաները նրան անվանում էին Գալուստ-Ձմեռ պապիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ավանդույթի համաձայն Ամանորին ընդառաջ այցելեց Գավառի մանկատուն՝ շնորհավորելով մանկատան սաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը : Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԺ նախագահը դատարկաձեռն չէր գնացել: Նրան նաև ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Գ. Սահակյանը իր խոսքում նշեց, որ ցանկալի է, որ բոլոր երեխաները մեծանան ընտանիքներում, որովհետեւ նրանք մեր վաղվա ապագան են: Միեւնույն ժամանակ նկատեց, որ այսօր Գավառի մանկատանը կան կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմանները, որ երեխաները իրենց լավ զգան: Նա նաև նշեց, որ ամեն բան արվում է, որ լրացվի ընտանեկան ջերմությունը, որից զրկված են երեխաները՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես աջակցել նրանց, որ դառնան հասարակության լիիրավ անդամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր