211652_close_icon
views-count2605 դիտում article-date 09:30 10-04-2014

Նոր մանրամասներ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»–ին երեկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնի դարձան։ Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, իր հրաժարականի օրը առավոտյան, կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նախարարների կոմիտեի հերթական նիստին։ Ներս է մտել թիկնապահն ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանամ են հեռախոսով խոսել վարչապետի հետ, թիկնապահն ասել է՝ «փոխանցել են, որ շատ շտապ է»։ Տ. Սարգսյանը դուրս է եկել միջանցք՝ պատասխանելու հեռախոսազանգին։ Նախագահականից ասել են, որ պետք է շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր