211652_close_icon
views-count2151 դիտում article-date 09:59 11-04-2014

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը երեկ հայտարարել է, թե 2013 թ. Հայաստանի Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է 7,6 կգ ընդհանուր քաշով ոսկյա իրերով և 3,9 կգ ընդհանուր քաշով արծաթյա իրերով։ Նրա խոսքով՝ պետպահուստում կա նաև մետաղական արծաթ, պլատին և մի շարք այլ ակնեղեն։ Սա, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ կառավարությունը գոնե մի դրական քայլ է արել։ Մանավանդ որ Տիգրան Սարգսյանի՝ ԿԲ նախագահ եղած ժամանակ ՀՀ ոսկու պետական պաշարները վաճառվել էին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր