683 դիտում
14:28 06-07-2022
«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը կհամապատասխանեցվի ՀՀ օրենսդրության պահանջներին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կարգավիճակը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության պահանջներին` ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը:
Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով` առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել լրացուցիչ նախադրյալներ ՀՀ ֆինանսների նախարարության` թանկարժեք մետաղների ոլորտում գործառույթների արդյունավետ իրականացման համար:
Նմանատիպ նյութեր
2151 դիտում
09:59 11-04-2014
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստը համալրվել է․ Ժողովուրդ
2785 դիտում
16:15 16-11-2017
Ընտանեկան օրենսգիրքը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, կհստակեցվի որդեգրման գործընթացը
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված