211652_close_icon
views-count1638 դիտում article-date 17:02 11-04-2014

Իրանը կրկին մերժել է Եվրախորհրդարան պատվիրակություն ուղարկելու հրավերը

Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ Իրանի իշխանությունները հերթական անգամ մերժել են Եվրախորհրդարանի հրավերքը՝ կապված ԵԽ իրանական պատվիրակություն ուղարկելու հետ: Իրանի և Եվրոպայի խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Քազեմ Ջալալին հայտարարել է, որ սա եվրոպական կառույցի 2-րդ հրավերքն է, որը Իրանը չի ընդունում: Այն ուղարկել էր Եվրախորհրդարանի՝ Իրանի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահ Տարիե Կրոնբերգը: Ապրիլի 8-ին իրանական կողմը չեղյալ է հայտարարել ԵԽ իրանական պատվիրակության մեկնումը՝ ի նշան բողոքի ԵԽ-ի վիճելի բանաձևի, որում ընդգրկված են եղել Իրանում մարդու իրավունքների ոլորտին առնչվող հարցեր: Բանաձևը, որում Եվրախորհրդարանն անհագստություն է հայտնում այդ կապակցությամբ, ԵԽ-ն ընդունել էր ապրիլի 3-ին:

Նմանատիպ նյութեր