211652_close_icon
views-count2044 դիտում article-date 13:07 20-03-2015

Վրաստանի նախագահը մերժել է Մոսկվա այցելելու հրավերը

Վրաստանի նախագահ Միխեիլ Մարգվելաշվիլին չի ընդունել մայիսին Հայրենական մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու հրավերը: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելությունից հրաժարվել են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիաի, Լեհաստանի, Սլովակիայի, Իսրայելի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախագահները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առայժմ չի պատասխանել հրավերին, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ փոխել է ռազմական շքերթին ներկա գտնվելու իր որոշումը և Մոսկվա կմեկնի մայիսի 10-ին:

Նմանատիպ նյութեր