2392 դիտում
20:12 11-04-2014
Ատանաս Զաֆիռովը մտահոգություն է հայտնել Քեսաբի վրա իրականացված հարձակման կապակցությամբ
Ապրիլի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխաիլ Միկովի հետ:
Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:
Կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ինտենսիվացման, տնտեսական կապերի խորացման և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարներին:
Անդրադառնալով Բուլղարիայի հայ համայնքին՝ դեսպան Սհոյանն ու Բուլղարիայի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեցին 99 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներից բաղկացած համայնքի դերը Բուլղարիայի զարգացման գործում:
Նույն օրը Բուլղարիայի խորհրդարանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի խորհրդարանի բոլոր չորս կուսակցությունները ներկայացնող, 12 պատգամավոր ընդգրկող Բուլղարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեցին տնտեսական կապերի աշխուժացմանը նպաստող քայլերի ձեռնարկումը և միջխորհրդարանական համագործակցութան հետագա խորացումն ու ընդլայնումը՝ բարեկամական խմբերի ուղղակի շփումների միջոցով:
Խմբի նախագահ Ատանաս Զաֆիռովը խմբի անունից իր մտահոգությունը հայտնեց` Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակման կապակցությամբ:
Նմանատիպ նյութեր
4231 դիտում
11:59 24-06-2015
ԵԽ հանձնակատարը մտահոգություն է հայտնել հայաստանյան իրադարձությունների կապակցությամբ
1508 դիտում
14:22 03-09-2015
Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպչշիկը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ
Այս բաժնից
1000 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1342 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1162 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան