211652_close_icon
views-count3570 դիտում article-date 21:52 11-04-2014

71-րդ դպրոցի 6-ի Բ դասարանում մնացել էր միայն մեկ աշակերտ. տեսանյութ

71-րդ դպրոցում դասաժամերը խաղաղ են անցնում: Արտաքուստ ու ներքուստ այստեղ ոչինչ չի փոխվել: Միայն թե նախկին 6-ի Բ դասարանի դուռը միշտ բաց է, լսարանը` դատարկ: Տնօրինությունը ստիպված էր լուծարել 6-ի Բ-ն: Դասարանի աշակերտների ծնողները դիմումներ էին ներկայացրել` դպրոցից դուրս գալու և այլ դպրոցներ տեղափոխվելու մասին: Դասարանում մնացել էր միայն մեկը` Հարություն Ղազարյանը: Հենց նա, որի վարքի դեմ անցած կիսամյակ դասարանի մյուս աշակերտները բողոք էին ներկայացրել, ու հրաժարվել նրա հետ դասի նստել: Դասընկերներին ծեծելու մեղադրանքին Հարությունն այսպես էր արձագանքել: Դպրոցում այժմ միայն 6-ի Ա դասարանն է մնացել, որում աշակերտների թիվը թույլատրելի առավելագույնն է: Դա էր պատճառը որ այդ դասարան աշակերտները տեղափոխվել չէին կարող: Գայանե Դեմիրճյանը նշում է, որ դպրոցում միշտ էլ կոնֆլիկտներ լինում են: Երեխաների հետ աշխատանք են տանում մանկավարժներն ու հոգեբանները: Այս մեկը չի հաջողվել հաղթահարել անգամ քաղաքապետարանի հանրակրթության վարչության ու ոստիկանության աշխատակիցների ներգրավմամբ: Չափազանց մեծ էր ծնողների միջամտությունը: Վերջին դժգոհություններն արդեն նամակների բնույթ են կրում` ուղղված տարբեր ատյաններին: Հարություն Ղազարյանի եղբայրը Արմնյուզի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իր եղբայրը հիվանդ է, այդ պատճառով էլ դպրոց չի հաճախում: Կտեղափոխվի՞ Հարությունն այլ դպրոց թե՞ ոչ: Հարցին եղբայրը պատասխանեց որ կվարվեն այնպես, ինչպես կթելադրի օրենքը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/26011]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր