211652_close_icon
views-count19304 դիտում article-date 22:36 21-05-2018

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի 4Ա դասարանում տոնական տրամադրություն էր. միջոցառումը կրում էր «Ավարայրից Սարդարապատ» խորագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 21-ին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի 4 Ա դասարանում տոնական տրամադրություն էր, որը նվիրված էր մայիսյան հաղթանակների տոներին և կրում էր «Ավարայրից Սարդարապատ» խորագիրը: Միջոցառման ընթացքում հնչեցին հաղթանակին նվիրված երգեր և ցուցադրվեցին պարեր: Միջոցառումը կազմակերպել էր նշված դասարանի դասղեկ Շուշան Մայիլյանը, ով տարրական օղակից նշված դասարանին հրաժշտ էր տալիս: Նա արցունքոտ աչքերով ելույթ ունեցավ և խնդրեց տնօրինությանը, որ իր կրթած աշխույժ երեխաներին «լավ աչքով» նայեն: Երեխաներից և ծնողներից ոմանց աչքերը նույնպես արցունքոտվեցին դասղեկի ելույթից: Միջոցառման ավարտին Շ.Մայիլյանի 7Ա դասարանի տղաները դհոլների կատարումով աշխուժություն առաջացրեցին դահլիճում: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 221+
221+

Նմանատիպ նյութեր