211652_close_icon
views-count12767 դիտում article-date 23:49 11-04-2014

Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից, տուժածների մեջ է «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի պաշտոնյաներից մեկը

Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1404111456361/]հայտնել էր[/url] SHAMSHYAN.com-ը, այսօր՝ ապրիլի 11-ին, շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Վազգեն Սարգսյան և Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել էին 3 տրանսպորտային միջոց: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՎԱԶ 2121 մակնիշի 45 DC 005 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ 29-ամյա Էդուրադ Շատվորյանը, ՎԱԶ 21 102 մակնիշի 81 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Արտաշեսյան փողոցի բնակիչ 42-ամյա Արսեն Պետրոսյանը, իսկ Toyota մակնիշի 34 ԼC 404 համարանիշի ավտոմեքենան վարել է, Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ 26-ամյա Գոռ Մանուկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նաիրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Toyota-ի ուղևոր Լիբանանի քաղաքացի, ժամանակավոր Կոնգրես հյուրանոցում բնակվող 38-ամյա Սամեր Անիս Նաջամը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդներից Է. Շատվորյանը աշխատում է «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ում, որպես Լոգիստիկայի բաժնի փոխտնօրեն, իսկ Ա. Պետրոսյանը՝ «Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամ»-ում, որպես ադմինիստրատիվ պատասխանատու: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր