211652_close_icon
views-count35248 դիտում article-date 13:13 06-08-2016

Նոր մանրամասներ՝ երեկ Երևանում տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից. վարորդներից մեկը տնօրեն է, մեկը՝ մենեջեր, մեկն էլ՝ անհատ ձեռներեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 5-ին Երևանում խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ KIA մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Շատվորյանը, Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ, 25-ամյա Արմեն Նուբարյանը, իսկ Opel-ը վարել է Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 29-ամյա Սարգիս Հախվերդյանը: Հիվանդանոց են տեղափոխվել Ա. Նուբարյանն ու Ս. Հախվերդյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Շատվորյանն աշխատում է «Շատվոր» ՍՊԸ-ի տնօրեն, Ա. Նուբարյանն աշխատում է «Կարդինալ Ինտերնեյշնլ» ԱՊԸ-ի մենեջեր, իսկ Ս. Հախվերդյանը՝ անհատ ձեռներեց: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/08/05/92236/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Ազատության պողոտայում բախվել էին Mercedes մակնիշի 34 VP 140 համարանիշի, Opel մակնիշի 77 CV 771 համարանիշի և KIA մակնիշի 34 FF 253 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն մի քանի հոգի էլ վթարի վայրում ասել էին, որ բժիշկները տեղում հետազոտել են վիրավորներին, բայց նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունը պարզում էր: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր