211652_close_icon
views-count1437 դիտում article-date 12:14 12-04-2014

Հարցը լուծվել էր «գեղական կարգով». գողության մասին ոստիկանություն չհայտնելու համար պահանջել և ստացել էր 700 դոլար

Ապրիլի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Զարթոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարագ Հ.-ին: Նա խոստովանել է, որ 2012 թ. ապրիլին նույն գյուղում գտնվող մի ավտոտնակից գողություն կատարելու ժամանակ բռնվել է ավտոտնակի սեփականատիրոջ եղբոր` 1972 թ. ծնված Անդրանիկ Պ.-ի կողմից և գողության մասին ոստիկանություն չհայտնելու համար վերջինս իր եղբորից` 1989 թ. ծնված Հակոբ Հ.-ից, պահանջել և ստացել է 700 ԱՄՆ դոլար: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր