211652_close_icon
views-count2633 դիտում article-date 16:00 12-04-2014

Դոնեցկի մարզում անհայտ անձինք ոստիկանական բաժանմունք են գրավել․ Ավակով

Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքում զինված անձինք ոստիկանական բաժանմունք են գրավել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՆԳ նախարար Արսեն Ավակովը։ «Սլովյանսկ հատուկ խումբ է ուղարկվել։ Զինված ահաբեկիչների նկատմամբ զրոյական հանդուրջողականություն կցուցաբերվի»,֊ գրել է նա։ Այդ տվյալը ITAR-TASS գործակալությանը հաստատել է Դոնեցկի մարզի ՆԳՆ հասարակական կապերի գլխավոր վարչության ղեկավար Իգոր Դեմինը։

Նմանատիպ նյութեր