211652_close_icon
views-count1276 դիտում article-date 14:21 24-01-2014

Կիևի մոտակայքում անհայտ անձինք ոստիկանական բաժանմունք են հրդեհել

Այսօր առավոտյան անհայտ անձինք փորձել են այրել Կիևի մոտակայքում գտնվող Բուչա գյուղի ոստիկանական բաժանմունքը: Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները: Նրանք ոստիկանական շենք 2 ինքնաշեն ռումբ են նետել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ժամանած փրկարարներին հաջողվել է մարել կրակը: տուժածներ չկան: Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Հրդեհի դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր