211652_close_icon
views-count2893 դիտում article-date 19:25 12-04-2014

Շվեդիայում անտեսանելի հյուրանոց են կառուցել

Շվեդիայում «անտեսանելի» հյուրանոց է հայտնվել: Այն գտնվում է Լապլանդիայում՝ քաղաքակրթությունից բավականին հեռու մի վայրում, շրջապատված շքեղագույն բնությամբ, որին մարդու ձեռք չի կպել: Ինչպես նշում է իտալական «Ռեպուբլիկա» թերթը, «Mirror Cube» անունը ստացած հյուրանոցն իրենից ներկայացնում է մի կառույց՝ ծառի վրա: Իսկ յուրահատկությունն այն է, որ անտեսանելի է երևում՝ շնորհիվ հայելապատ պատերի, որոնք արտացոլում են շուրջը գտնվող բնությունը: Հյուրանոցը Tree Hotel նախագծի մի մասն է: Բոլոր տնակները տեղակայված են ծառերի վրա: Նրանցից յուրաքանչյուրը տարբերվում է մյուսներից իր դիզայնով: Իսկ այցելուները կարող են ընտրել, որ տնակը ցանկանան. Նրանց տեսականին մեծ է. «կաբինա», «ծտի բույն», «ծղրիդ», «թռչոս ափսե», ինչպես նաև օգտվել կրկին խառի վրա գտնվող սաունայից: Հաճախորդներին առաջարկվում են շվեդական սեղանի ավանդական ուտեստներ՝ պատրաստված թարմ մթերքից: Մեկ գիշեր այդ հյուրանոցում անցկացնելու համար այցելուն պետք է վճարի 4,600 կրոն (500 եվրոյից մի քիչ ավելի):

Նմանատիպ նյութեր