211652_close_icon
views-count14170 դիտում article-date 15:57 25-04-2015

Գագիկ Ծառուկյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եկեղեցի է կառուցել, որն այսօր անձամբ Կաթողիկոսը օծեց. ո՞ւմ խնդրանքով է այն կառուցել և ովքե՞ր են մասնակցել բացմանը

Նուբարաշենի կենտրոնական այգում այսօր` ապրիլի 25-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել գործարար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ կառուցված «Սրբոց նահատակաց» եկեղեցու օծման արարողությունը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ եկեղեցին նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյա տարելիցին: Եկեղեցին կառուցելու խնդրանքով մոտ 2.5 տարի առաջ Գագիկ Ծառուկյանին Նուբարաշեն համայնքի բնակիչներն են դիմել՝ նշելով, որ մոտ 8 տասնամյակ տարածքը հատկացված է եկեղեցի կառուցելու նպատակով, սակայն չի կառուցվելմ ինչից հետո Գագիկ Ծառուկյանը հանձն է առել կառուցել այդ եկեղեցին եւ այսօր արդեն տեղի է ունեցել օծման արարողությունը: Բացման արարողությանը մասնակցել է Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ, տարբեր երկրների դեսպաններ, հյուրեր՝ արտերկրից, մտավորականներ, մշակույթի, գիտության, արվեստի ոլորտի ներկայացուցիչներմ ինչպես նաեւ քաղաքական գործիչներ եւ գործարարներ ու հազարավոր հավատավորներ: Նշենք, որ բացման արարողությանը մասնակցել է նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր