2776 դիտում
13:40 13-04-2014
Շարմազանովը չի բացառում, որ նոր վարչապետը չլինի ՀՀԿ անդամ, սակայն առաջարկեց «դանդաղ շտապել».(լրացված)
Այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը կրկին մարդաշատ է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/10627/1404112234233/]հայտնել էինք [/url]նախատեսված է անցկացնել Գործադիր մարմնի և խորհրդի նիստ:
ՀՀԿ գրասենյակ են ժամանում նիստերի մասնակից ՀՀԿ-ականները:
Ինչպես քիչ առաջ լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ հայտնեց Էդուարդ Շարմազանովը, ՀՀ վարչապետի անունը պարզ կդառնա մոտ 2 ժամից:
Է. Շարմազանովը չբացառեց, որ նորանշանակ վարչապետը կարող է լինել ոչ ՀՀԿ-ական, սակայն առաջարկելով «դանդաղ շտապել», մեկնեց մասնակցելու նիստին:
***
13:55
Քիչ առաջ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին լրագրողները խնդրեցին հայտնել իր կարծիքը , թե ու՞մ կնշանակեն իր փոխարեն և նրան ուղղել իր բարեմաղթանքը, սակայն Տ. Սարգսյանը ներողություն խնդրեց և հայտնեց, որ շտապում է ու չպատասխանեց իրեն ուղղված հարցերին:
***
14:03
Ժամանեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց:
Նմանատիպ նյութեր
1885 դիտում
16:37 05-11-2022
Արթուր Վանեցյանը ոչ բացառում է, ոչ էլ չի բացառում մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին
Այս բաժնից
1051 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1405 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1216 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան