2691 դիտում
17:17 14-12-2020
«Մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը և ակնկալում ենք, որ իրենք էլ չեն բացառում մեր թեկնածությունը». Էդմոն Մարուքյան
[url=https://168.am/2020/12/14/1427995.html?fbclid=IwAR0Lz1_my3S0W6mwd-FwsxnyTip8J8odSW6qqI30jSHvZhnnoaKO-13VokQ]168.am[/url]-ը գրում է. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը, որը հաստատել է թշնամի երկիրը՝ արժանահավատ չէ։
«Մենք գերիների իրական թիվը չունենք, որ հասկանանք՝ տարբերվո՞ւմ է, թե՞ չէ, որովհետև անհետ կորածի կարգավիճակն այնպիսի կարգավիճակ է, որ փաստ չկա՝ նա կենդանի է կամ գերի ընկած է, գուցե կենդանի է ու անտառում է, հետևաբար՝ դա շատ անորոշ կարգավիճակ է։ Դրա համար «Կարմիր խաչին» հրավիրել ենք այստեղ, խոսել ենք, ամեն ինչ պետք է անենք, և այստեղ ռուսական կողմի դերակատարումը շատ մեծ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Անդրադառնալով իր և վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպմանը և հարցին՝ հնարավո՞ր է՝ այնպիսի իրավիճակ լինի, որ սատարեն միմյանց թեկնածությունը, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք դրա մասին խոսել ենք ու ասել ենք հետևյալը, որ մենք չենք բացառում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը և ակնկալում ենք, որ իրենք էլ չեն բացառում մեր թեկնածությունը։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ օրը գա, բարին էլ հետը։ Այդ առումով մեր շփումները շարունակվելու են, այսինքն՝ մեր խոսակցության մեջ որևէ վերջակետ չենք դրել»։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Կառավարությունը պատրաստվում է մի քանի ուժերի հետ կոալիցիա կազմել, Էդմոն Մարուքյանն ասաց, որ որևէ նման քննարկում չի եղել: «Ես նման հնարավորություններ չեմ տեսնում, իշխանությունը լավ գիտի՝ ում ինչ առաջարկի, կոնկրետ մեր ուժի հետ կապված նման քննարկում չի եղել։ Եթե մենք վարչապետի հրաժարականն ենք պահանջում, ի՞նչ եք կարծում՝ գալու են մեզ առաջարկելո՞ւ են կոալիցիա, քաղաքական տրամաբանություն գոյություն ունի»,- եզրափակեց նա։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին