211652_close_icon
views-count1755 դիտում article-date 19:31 13-04-2014

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր: Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Ցանկացած պետական գործչի համար բարձր պաշտոնում ծառայել սեփական ժողովրդին մեծ երջանկություն է, և ի շնորհիվ ձեզ՝ ես այդ երջանկությանն արժանացել եմ և ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Երկրորդը՝ ուզում եմ շնորհավորել նոր վարչապետին, նոր կաբինետին ցանկանալ բեղմնավոր աշխատանք և ես էլ, որտեղ էլ, որ լինեմ, փորձելու եմ օգտակար լինել:

Նմանատիպ նյութեր