211652_close_icon

Նախագահը Հովիկ Աբրահամյանին կնշանակի վարչապետ, իսկ Տաշիրի Կարեն Կարապետյանին՝ ԱԺ նախագահ. Տիգրան Կարապետյան

views-count5310 դիտում article-date 18:08 07-04-2014
Նախագահը վարչապետի պաշտոնը կտա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, իսկ ԱԺ նախագահի պաշտոնը ամենայն հավանականությամբ Տաշիրի Կարեն Կարապետյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց , Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Միաժամանակ ավելացրեց, որ վարկածները շատ են, բայց իր կարծիքով դա ամենահավանական վարկածն է: «Քառյակը մի շարք հարցեր է առաջ քաշում: Իմ կարծիքով այդ հարցերը չեղյալ համարելու համար նախագահը վարչապետ կնշանակի Հովիկ Աբրահամյանին, որ այդ հարցերը չեզոքացնի: Այդպիսով նախագահը ձիու քայլ կանի»,- ասաց Տիգրան Կարապետյանը եւ հիշեցրեց, որ Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը խնամիական հարաբերությունների մեջ են: Հարցին, թե այդ դեպքում ու՞մ է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում նա ասաց, որ Կարեն Կարապետյաին: «Նրան վաղուց վարչապետի պաշտոն էին խոստացել, բայց կարծես , թե չի ստացվում: Նրան էլ այդ կերպ կփորձեն գոհացնել»,- ավելացրեց Տիգրան Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր