211652_close_icon

ԵՄ֊ն Ուկրաինային 1 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի

views-count1380 դիտում article-date 17:45 14-04-2014
Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 1 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու փաթեթը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ Միջոցներն հատկացվել են Ուկրաինայի ժամանակավոր կառավարությանը ստեղծված ֆինանսական խնդիրների աջակցման համար։ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները ստորագրել են նաև Ուկրաինայի համար սահմանված մաքսատուրքի նվազման մասին համաձայնագիր, որի շնորհիվ երկիրը տարեկան կտնտեսի մոտ 5 մլն եվրո։

Նմանատիպ նյութեր