211652_close_icon
views-count1051 դիտում article-date 10:29 13-11-2023

Գերմանիան 2024-ին Ուկրաինային 4 մլրդ-ի փոխարեն կտրամադրի 8 մլրդ եվրոյի ռազմական օգնություն. ՊՆ ղեկավար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հաստատել է 2024 թվականին Ուկրաինային ռազմական օգնությունը կրկնապատկելու Գերմանիայի մտադրությունները։ Այս մասին նա հայտարարել է ARD-ի եթերում։

«Սա ուժեղ ազդանշան է Ուկրաինային, որը ցույց է տալիս, որ մենք չենք հանձնվում»,- ասել է Պիստորիուսը՝ պատասխանելով Ուկրաինային ռազմական օգնության ծրագրերի մասին հարցին:

Նրա խոսքով՝ Գերմանիան մտադիր է 2024 թվականին Ուկրաինային տրամադրել ութ միլիարդ եվրո՝ նախատեսված չորսի փոխարեն։

Այսպիսով, Ուկրաինային հատկացվող օգնության ծրագրված աճի արդյունքում Գերմանիայի պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2,1%-ը։

Նմանատիպ նյութեր