211652_close_icon
views-count2019 դիտում article-date 20:52 14-04-2014

ԵՊՀ-ի ուսանողները հանդիպում ունեցան հոգևորականների հետ

Այսօր՝ ապրիլի 14-ին Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը և բուհական հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը նույն ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էին հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցրեի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: Թեման «Ուսուցչի կերպարը»:«Հանդիպումը կազմակերպվել է հոգևոր դաստիարակությունը զարգացնելու համար, որը շատ անհրաժեշտ ու կարևոր է, և նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն, ու քանի որ մենք նաև ապագա ուսուցիչներ ենք, որոշեցինք այս թեման ընտրել,- ասաց ֆակուլտետի ուսխորհուրդի նախագահ Նուշիկ Մխիթարյանը»: Սրբազան Հայրը խոսեց ուսուցչի կերպարի մասին` զուգահեռներ բերելով Նոր Կտակարանից և օրինակներ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքից. «Ուսուցչի, առաջնորդի խոսքն ու գործը, նա կլինի, հոգևորական, դասախոս, թե քաղաքական գործիչ պետք է համապատասխանեն իրար, որովհետև խոսքը կյանքի կոչվելով է արժեք ստանում: Որպես ուսուցիչ, Քրիստոսի խոսքին միշտ հաջորդում էր գործը»: Այնուհետև երիտասարդները Սրբազան Հորն ուղղեցին հոգևորի հետ կապված իրենց հուզող հարցրեը, թե’ թեմայի շրջանակներում, թե’ թեմայից դուրս: Պատրաստեց՝ Հեղինե Մարգարյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր