1212 դիտում
15:08 11-03-2019
Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կայացավ հանդիպում հայ հոգևորականների հետ
Մարտի 8-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու՝ Եվրոպայում ծառայող հայրապետական պատվիրակների, առաջնորդների և առաջնորդական տեղապահների հետ, որոնք Բուլղարիայում են գտնվում ՀԱԵ Եվրոպական թեմերի առաջին ժողովին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրերին, դեսպան Սարգսյանը բարձր գնահատեց ժողովի անցկացման գաղափարը՝ կարևորելով հայապահպանմանն ուղղված Եվրոպայում ՀՀ դեսպանությունների և ՀԱԵ թեմերի միջև սերտ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ներկայացրեց ժողովի հիմնական նպատակներն ու քննարկվելիք շրջանակը: Նա կարևորեց Եվրոպական թեմերի միջև համագործակցության սերտացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով հայ եկեղեցու առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:
Այս համատեքստում նա կարևորեց Եվրոպայի թեմերի առաջնորդների և եվրոպական երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների համատեղ հավաքի կազմակերպման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուլղարահայ համայնքին առնչվող հարցեր, կապված, մասնավորապես, հայապահպանման, Հայաստանի հետ կապերի ամրապնդման և այլ խնդիրների հետ:
Նմանատիպ նյութեր
1966 դիտում
19:37 30-05-2016
Բուլղարիայում ՀՀ դեսպանն այցելեց հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ կայացավ նրա հանդիպումը հայ համայնքի հետ
2016 դիտում
20:52 14-04-2014
ԵՊՀ-ի ուսանողները հանդիպում ունեցան հոգևորականների հետ
2271 դիտում
15:14 24-09-2016
Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ տոնական միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»