1828 դիտում
23:11 14-04-2014
Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հրապարակել է 2014 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 159.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 139.7 մլրդ դրամ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճ` 2.3%‑ով կամ 3.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է եկամտային հարկի, շրջանառության հարկի և այլ եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 92.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 7.4%-ը` այլ եկամուտների հաշվին: Պետական բյուջեն կատարվել է սահուն, և ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-փետրվար ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արդյունքում՝ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը հունվար-փետրվարի տվյալներով եկամուտների գծով կազմել է 66.3% և ծախսերի գծով՝ 52.4%:
ՀՀ 2014 թվականի հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 6%‑ով կամ 8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 65.9%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտները գրեթե չեն փոփոխվել:
Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 10.4 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 50.4 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
18:29 01-09-2016
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը
22467 դիտում
19:16 08-05-2018
Վարչապետին զեկուցվել է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքը
Այս բաժնից
1066 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1423 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1234 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան