961 դիտում
18:29 01-09-2016
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ս.թ. օգոստոս ամսվա և ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը: 2016թ.-ի օգոստոս ամսին պետական բյուջե է հավաքագրվել ավելի քան 93 մլրդ դրամ հարկային եկամուտներ: 2016թ.-ի ութ ամիսների արդյունքներով պետական բյուջե է հավաքագրվել 694.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի` 692.0 մլրդ դրամի դիմաց:
Ընդ որում, այս ցուցանիշը 3 մլրդ դրամով ավելի կլիներ, եթե չլիներ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ս.թ. նույն ժամանակահատվածի հարկային եկամուտների ավելի քան 3 մլրդ դրամ նվազումը: Ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են. 1.Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումների ծավալների անկումը, ներմուծումների կառուցվածքի փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծումների մասով:
2.Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի
և կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետևանքով հարկային եկամուտների նվազումները:
[b]
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
6895 դիտում
17:03 01-04-2021
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ճանաչվել է Տարվա լավագույն պետական կառույց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1216 դիտում
17:06 01-06-2015
ԼՂՀ խորհրդարանին է ներկայացվել 2014թ. պետական բյուջեի կատարողականը
Այս բաժնից
571 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
775 դիտում
17:37 18-10-2024
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վարույթով կալանավորվել է Կոտայքի 50-ամյա բնակիչ