828 դիտում
17:38 15-04-2014
Մայր Աթոռը 100 հազար դոլար է փոխանցել քեսաբահայերին
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից այսօր հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսաբահայության: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Նշենք, որ ապրիլի 13-ին էլ «Համահայկական հիմնադրամ»-ի կողմից քեսաբահայությանը հատկացված դրամական առաջին օգնությունը` 63 060 ԱՄՆ դոլար, փոխանցվել էր Լաթաքիայի շտապօգնության մարմնին:
Մարտի 21-22-ին Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Քեսաբի հայերը ստիպված էին լքել իրենց տները` հայտնվելով գրոհայինների գնդակոծության տակ։ 670 հայ ընտանիք դարձավ փախստական` տարհանվելով Լաթաքիա, նրանց տներն ու քրիստոնեական տաճարները կողոպտվեցին։ Քեսաբում մնացել էին տարեց մարդիկ, ովքեր ի վիճակի չէին տեղաշարժվել:
Նմանատիպ նյութեր
2830 դիտում
23:06 23-12-2019
Մայր Աթոռը 50 հազար դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին
1634 դիտում
15:14 03-04-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր 1 ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբահայերին
6044 դիտում
21:50 24-03-2020
Մայր Աթոռը 20 միլիոն դրամ է փոխանցել Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գանձապետարանում բացված հաշվին
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1534 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ