1815 դիտում
19:17 15-04-2014
ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթի ժամկետային զինծառայողը ծեծել է պետին
20-ամյա Սուրեն Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթի ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, համույթի պետի աշխատասենյակում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու՝ ազատ արձակման վերադարձից ուշացող զինծառայողների մասին հրամանատարին զեկուցելու համար վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Մարտիրոսյանի հետ, նրա այդ արարքն անվանել է անբարոյականություն, իսկ Գ.Մարտիրոսյանի կողմից նրա արարքն անբարոյականություն համարող անձի հասցեին հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքից հետո բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ. նախ բռունցքով մեկ անգամ հարվածել է Գ. Մարտիրոսյանի ձախ աչքին՝ պատճառելով առողջության թեթև վնաս, ապա ձեռքով մի քանի հարված հասցրել նրա գլխի հետևի հատվածին ու տվել սեռական բնույթի հայհոյանքներ։ Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համկարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3 –րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը վարույթ է ստացվել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ապրիլի 16-ին նշանակվել է առաջին դատական նիստը:
Նմանատիպ նյութեր
1560 դիտում
23:06 20-08-2020
ՀՀ ԶՈՒ երգի-պարի համույթը կմասնակցի «Ընկերակցություն առանց սահմանների» փառատոնին
Այս բաժնից
1090 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1450 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1255 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան