5667 դիտում
00:50 19-12-2017
Վարդենիս համայնքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի տանը նշվեց թիվ 3 հիմնական դպրոցի <<Ղարիբյան>> պարի համույթի 1 ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարդենիս համայնքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի տանը նշվեց Վարդենիս համայնքի թիվ 3 հիմնական դպրոցի <<Ղարիբյան>> պարի համույթի 1 ամյակը: <<Ղարիբյան>> պարի համույթը, ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան Վրաստանի տարածքում, հանդես գալով, գրավել է պատվավոր հորիզոնականներ։
Համույթը առաջիկայում նախատեսել է մասնակցել Վրաստանում կայանալիք մրցույթին, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերելու 45 երկրների պարային խմբեր։
Միջոցառմանը ներկա էր Վարդենիս համայնքի համայնքապետի տեղակալ Կարեն Մկրտչյանը:
Կ. Մկրտչյանը իր և համայնքի ղեկավար Ա. Հարությունյանի անունից ողջունեց և շնորհավորեց համույթին:
Սաներին հանձնվեցին պատվոգրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+