14461 դիտում
20:10 15-04-2014
Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում, ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Անդրանիկի պողոտայում, նախկին Ռայկոմի մոտ գտնվող Ֆլեշ բենզալցակայանի հարևանությամբ, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել ՌԱՖ մակնիշի 34 DF 487 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով կժամաներ դեպքի վայր, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ 40-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ով տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկակական կենտրոն: Բժշկակական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տուժածի վիճակը միջին ծանրության է:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ քննչական խումբն ու ճանպարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները:
Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:Հրդեհի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին այրվել է, իսկ հրշեջ փրկարաները դադարեցրել են գազի արտահոսքը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+