1037 դիտում
20:28 15-04-2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ
Ապրիլի 15-ին Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց Կանանց լիդերության դպրոցի շրջանավարտների հետ` «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Տիկին Նաղդալյանը կարեւորեց կանանց դերը տեղական ինքնակառավարման մարմիններում եւ պետական կառավարման բոլոր մակարդակներում: Նշելով, որ համայնքների կայացման եւ զարգացման գործում շատ մեծ է ավագանու դերը, տիկին Նաղդալյանը կարեւորեց կանանց դերն ու մասնակցությունը:
Համալսարանական կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը փաստեց, որ Կանանց լիդերության դպրոցը տալիս է քաղաքական, իրավական, տնտեսական գիտելիքներ, ինչը կօգնի կանանց հասարակական գործունեություն ծավալելու, ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը եւ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահը շրջանավարտներին հանձնեցին Կանանց լիդերության դպրոցի ավարտական վկայականները:
Նմանատիպ նյութեր
8750 դիտում
10:23 24-09-2021
Այսօր ընդդիմադիրների ներսում լիդերության պայքար կա. Ռուբիկ Հակոբյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
796 դիտում
16:31 20-02-2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
914 դիտում
15:16 25-02-2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունի հետ
Այս բաժնից
1120 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
601 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
760 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը