977 դիտում
15:16 25-02-2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունի հետ
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Դեսպան Թիան Չանչունը գոհունակություն հայտնեց Չինաստանի կոմունիստական կուսակցության՝ փետրվարի 14-16-ի Հայաստան այցի առթիվ` վստահեցնելով, որ այն ավելի կխորացնի միջպետական եւ միջկուսակցական հարաբերությունները: Դեսպանը նշեց, որ հայ-չինական հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն եւ ներդաշնակ զարգանում են բոլոր բնագավառներում: Նա կարեւորեց մի շարք նախագծերի իրականացումը:
ԱԺ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշեց, որ մեծ է ցանկությունը ամրապնդելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները եւ կարեւորեց հայ-չինական բարեկամության եւ փոխադարձ այցերի դերը երկու պետությունների քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում:
Նմանատիպ նյութեր
818 դիտում
18:14 07-02-2015
Սփյուռքի նախարարն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունին
5025 դիտում
18:28 17-08-2018
Արթուր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին
712 դիտում
20:51 30-05-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին
Այս բաժնից
922 դիտում
10:22 26-12-2024
ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. Hetq.am
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է