211652_close_icon
views-count1865 դիտում article-date 20:20 15-04-2014

Դուբայ Օփեն. Տիգրան Պետրոսյան - Զավեն Անդրիասյան պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով

Դուբայ Օփեն մրցաշարում ավարտվել են 8-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը այս տուրում մրցել են իրար դեմ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հայ գրոսմայստերների միջև կայացած պարտիան ավարտվել է խաղաղ արդյունքով: Մեր ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել: Խաղացված 8 տուրերից հետո Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանն ունեն 5,5-ական, իսկ Վլադիմիր Հակոբյանը 5 միավոր: Վաղը տեղի կունենան վերջին տուրի հանդիպումները:

Նմանատիպ նյութեր